Նորություններ
Նորաբաց համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը
17.08.2021
Նորաբաց համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը: Կառավարության սուբվենցիոն ծրագրով համայնքում լուսավորությունն այսուհետ կլինի էներգախնայող LED լուսատուներով:
Արդյունքում էականորեն կխնայվի էլեկտրաէներգիան, համայնքում գիշերային լուսավորությունն էլ ավելի երկար կլինի: Ի դեպ, Նորաբացը գրեթե ամբողջությամբ ապահովված է գիշերային լուսավորությամբ:
Աշխատանքների իրականացման համար ծախսվել է շուրջ 28 միլիոն ՀՀ դրամ՝ Կառավարություն-համայնք 50%-50% հարաբերակցությամբ:
Նշենք, որ համայնքում այս տարի կրկին Կառավարության աջակցությամբ կիրականացվի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում: Աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին: