Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել է Խոր Վիրապ տանող ճանապարհը

20.08.2021

Հիմնանորոգվել է Խոր Վիրապ վանական համալիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը՝ շուրջ 1,7 կմ:

Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող տարածք տանող այս ճանապարհն անհիշելի ժամանակներից չէր հիմնանորոգվել, գտնվում էր անխիթար վիճակում:

Հիմնանորոգման ընթացքում կատարվել է ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտի տեղադրում, կողնակների հարթեցում, ճանապարհային նշանների տեղադրում և այլ աշխատանքներ:

Ճանապարհի վերակառուցման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 74 միլիոն 990 հազար դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55