Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 31-ամյակի առթիվ

23.08.2021

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման առթիվ:
31 տարի առաջ այս օրը՝ 1990թ. օգոստոսի 23-ին, բավականին բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։

Հայ ժողովուրդն անկախության հասավ՝ անցնելով աննախադեպ դժվարին ճանապարհով, ու արդեն երեք տասնամյակից ավելի մենք ընթանում ենք այդ ուղով՝ ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու նպատակով:

Մենք այսօր էլ բավականին բարդ ժամանակներ ենք ապրում և պետք է միշտ իմանանք՝ մեզ բաժին հասած ամենածանր իրողությունները հաղթահարել ենք մեր միասնականության շնորհիվ:

Տեր ու պահապան լինենք մեր անկախությանը, մեր հայրենիքին:

Կեցցե՛ անկախ Հայաստանը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55