Նորություններ
Ռանչպար համայնքը կգազաֆիկացվի
07.09.2021
Արարատի մարզի Ռանչպար սահմանամերձ համայնքը վերջապես կգազաֆիկացվի:
Գազաֆիկացման հարցը, որը համայնքի կարևորագույն հիմնախնդիրներից է համարվում, կլուծվի Կառավարության սուբվենցիոն ծրագրով:
Այս տարվա ծրագրով կապույտ վառելիքից կօգտվի համայնքի 75%-ը: Համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանի խոսքով՝ բնակիչների համար բնական գազ ունենալը տարիներ շարունակ երազանք է եղել: Համայնքի մնացած հատվածի գազաֆիկացումը կիրականացվի հաջորդ տարիներին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 126 միլիոն ՀՀ դրամ, որի 65%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35%-ը՝ համայնքը:
Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է, նախատեսվում է ավարտին հասցնել դեկտեմբերին: