Տպել
Նորություններ
Գեղանիստում խաչքարեր են կանգնեցվել՝ ի հիշատակ պատերազմում զոհերի
09.09.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը Գեղանիստ համայնքում ներկա է գտնվել Արցախյան պատերազմներում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակին կառուցված խաչքարերի բացման արարողությանը:
Խաչքարերը կանգնեցվել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված պուրակում համայնքի ղեկավար Վաչիկ Ադիլխանյանի և տեղի բնակիչների ջանքերով:
Խաչքարերի օրհնության կարգը կատարել է Տեր Առնակ քահանա Հարությունյանը: