Նորություններ
Կառավարության աջակցությամբ ասֆալտապատվում են Ջրաշենի փողոցները
15.09.2021
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Ջրաշեն համայնքի Գրիբոեդով , Ֆ. Գևորգյան և Գ. Հաջոյան փողոցները:
Նշենք, որ վերոնշյալ փողոցները երբևէ չեն վերանորոգվել, ամբողջությամբ ծածկված էին փոսերով, բնակիչների համար մշտապես ստեղծում էին խնդիրներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 35 միլիոն 949 հազար ՀՀ դրամ, որի 70%-ը հատկացնում է համայնքը, 30%-ը՝ ՀՀ կառավարությունը:
Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: