Նորություններ
Հիմնանորոգվում է Նորաբացի Երևանյան փողոցը
15.09.2021
Հիմնանորոգվում է Նորաբաց համայնքի Երևանյան փողոցը՝ շուրջ 1,5 կմ երկարությամբ:
Համայնքի կենտրոնական փողոցի բարեկարգումն իրականացվում է Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք 70%-30% հարաբերակցությամբ:
Համայնքը Երևան քաղաքին կապող փողոցը գտնվում էր անմխիթար վիճակում, անձրևների պատճառով դառնում էր անանցանելի:
Ծրագրի արժեքը շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ է:
Կրկին Կառավարության աջակցությամբ համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը: Նորաբացում լուսավորությունն այսուհետ կլինի էներգախնայող LED լուսատուներով: