Նորություններ
Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը
22.09.2021
Արարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է այս պահին հանրապետությունում եղած ամենամեծ եռագույնը։ (Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ)։
Արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, պետական այրեր, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։
Նախաձեռնությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանինն է։ Այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակին։