Նորություններ
Հայտարարություն. Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին
01.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
Քիմիական գիտություններ
Կենսաբանական գիտություններ
Տեխնիկական գիտություններ
Գյուղատնտեսական գիտություններ
Պատմական գիտություններ
Տնտեսագիտություն
Բանասիրական գիտություններ
Իրավաբանական գիտություններ
Մանկավարժական գիտություններ
Բժշկական գիտություններ
Դեղագործական գիտություններ
Արվեստագիտություն
Ճարտարապետություն
Հոգեբանական գիտություններ
Ռազմական գիտություններ
Սոցիոլոգիական գիտություններ
Քաղաքական գիտություններ
Գիտություններ երկրի մասին
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ մինչև 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.
կիրառական նշանակություն,
առաջարկում են միջգիտակարգային լուծումներ,
ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ: