Նորություններ
Վերաբացվել է Դիտակի մանկապարտեզը
01.10.2021
Դիտակ համայնքում ամիսներ շարունակ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չգործող մանկապարտեզը կրկին վերաբացվել է:
Մանկապարտեզի գործունեության վերականգնումը հնարավոր է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի անմիջական ջանքերով և Կառավարության հատկացումների շնորհիվ:
Նշենք, որ մանկապարտեզ հաճախում է 40 երեխա ինչպես Դիտակից, այնպես էլ հարակից համայնքներից:
Կրթօջախն ամբողջությամբ վերանորոգվել և գործում է 2016 թվականից շվեյցարացի բարերարների աջակցությամբ: