Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առիթով

05.10.2021

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով:

Դուք, մի կողմ թողած անձնական հոգսերը, ցավերը, ձեզ վրա եք վերցրել սովորեցնողի ու աշխարհը բացահայտողի պատասխանատվությունը, դուք դաստիարակում եք սերունդներ, հայորդիներ, ովքեր միշտ հայրենիքի պաշտպանության անձնվեր գործն են կատարում՝ «ոչ մի հետ քայլ» սկզբունքով:

Ձեզ բախտ է վիճակվել լինել մեր ժամանակների Ուսուցիչը, շարունակեք հավատարիմ մնալ ձեր առաքելությանը, կրթեք և դաստիարակեք սերունդներ, որոնք վստահաբար իրենց ժամանակների հաղթող ու առաջնորդ են լինելու:

Շնորհակալություն ձեզ մեծ ու կարևոր աշխատանքի համար:

Կրկին շնորհավորելով ձեզ այս լուսավոր տոնի առիթով, հարգարժան մանկավարժներ, մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և ներդաշնակություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55