Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեր մարզիկների հերթական հաղթանակները

07.10.2021

Արարատի մարզի մարզիկները միջազգային մրցաշարերում կրկին հաջողություններ են գրանցել:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-20 Եվրոպայի առաջնությունում Պետրոս Պետրոսյանը (102 կգ) երկամարտի 349 կգ (155+194) արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ:

Հայաստանի համար ոսկե մեդալ է նվաճել Արարատ քաղաքից 18-ամյա Մարգարիտա Առաքելյանը: Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության կանանց մրցաշարի 87 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը չեմպիոնի կոչումը նվաճել է երկամարտի 202 կգ արդյունքով (86+116):

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ` 10:0 հաշվով հաղթելով Հնդկաստանի ներկայացուցչին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55