Նորություններ
Մասիսում բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների
11.10.2021
Արարատի մարզի Մասիս համայնքում այսօր բացվել է հուշարձան՝ ի հիշատակ Արցախյան վերջին պատերազմում համայնքից հերոսացած չորս հայորդիների՝ Գարիկ Դավթյանի, Հայկ Հակոբյանի, Գևորգ Անանյանի, Գագիկ Կարապետյանի:
Հուշաքարի բացման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների հարազատներ և այլք:
Քահանայի կողմից կատարվել է հուշաքարի օրհնության արարողություն, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողի դիմաց: