Նորություններ
Արարատի մարզում իրականացվել է 53.451 պատվաստում. մարզում հասանելի է նաև «Մոդեռնա»-ի պատվաստանյութը
13.10.2021
Ինչպես արդեն հայտնի է, ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութն արդեն Հայաստանում է:
Պատվաստանյութի 3500 դեղաչափ հատկացվել է նաև Արարատի մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվել է 53.451 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 34.580, երկրորդ դեղաչափ` 18.871: