Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը Արարատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

18.10.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Արարատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Ասլան Ավտիսյանին:

Մարզպետը շնորհավորել է քաղաքապետի պաշտոնակատարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով համայնքի նախկին ղեկավար Հայկ Հայկյանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքների համար։

«Ամենքս մեր տեղում մեր աշխատանքով շարունակենք համայնքի զարգացման գործընթացը: Վստահ եմ՝ աշխատանքները նույն թափով ընթանալու են, ոչ մի խոչընդոտ չի լինելու»,- ասել է Արարատի մարզպետը:

Ասլան Ավետիսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ խոստանալով ծառայել հանուն համայնքի և երկրի բարօրության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03