Նորություններ
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
27.10.2021

Արարատի մարզի Մասիս համայնքը շուտով ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով:
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ համայնքի Արտաշատյան խճուղի, Պ. Սևակ, 2-րդ և Պ. Պետրոսյան փողոցները նույնպես կգազաֆիկացվեն:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում գազաֆիկացված տնտեսություննրի թիվը կավելանա 40-ով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 13 միլիոն ՀՀ դրամ: Աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել տարեվերջին: