Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ

10.11.2021

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Տեղական ինքնակառավարման համակարգի կայունացումն ու ամբողջական զարգացումը պետության կարևորագույն առաջնահերությունների շարքում է։ Համայնքների խոշորացման վերջին փուլում ենք, որի արդյունքում կունենանք սոցիալ-տնտեսական մեծ ներուժով և առավել զարգացած ենթակառուցվածքներով համայքներ: Մեկտեղվելու են ինչպես համայնքները, այնպես էլ համայնքային խնդիրները: Այստեղ կարևոր է ՏԻՄ ներկայացուցիչների անձնվեր աշխատանքը:

Ոլորտում աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն, դիմացկունություն և ամենօրյա հոգատարություն: Հարգելի՛ գործընկերներ, նույնքան սրտացավորեն շարունակեք ձեր գործունեությունը, հավատացե՛ք, չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան պետությանն ու մարդկանց ազնվորեն ծառայելը։

Շնորհավորելով համայնքի բոլոր ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին և այս ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ ինքնակառավարման հետագա ամրապնդման գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20