Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երասխում բացվել է Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհված սպաների հուշարձանը

12.11.2021

Արարատի մարզի Երասխ համայնքում տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինուժի կողմից նախիջևանյան ուղղությունից Հայաստանի տարածքում խոցված ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված երկու անդամների` ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի և մայոր Յուրի Վ. Իշչյուկի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշարձանները կանգնեցվել են «ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ և այլք։

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ «ՄԻՐ» ՄՀՀ-ին հողատարածք էր հատկացվել հուշարձանի տեղադրման և հետագայում ռազմապատմական հուշահամալիրի կառուցման նպատակով: 

Ռուս օդաչուների կիսանդրիները մասն են այն մեծ հուշահամալիրի, որի կառուցումը կազմակերպիչները նախատեսում են ավարտին հասցնել 2024 թվականին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-12-08 14:26:58