Նորություններ
Փոխնախարարն ու մարզպետը Մասիս համայնքի աշխատակազմին են ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
17.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր վերջինիս ներկայացրել են Մասիսի համայնքապետարանի աշխատակազմին:
Փոխնախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման:
Վերջիններս շնորհակալություն են հայտնել նաև համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին իր կատարած աշխատանքի համար:
Նորանշանակ համայնքապետ Սայեն Հայրապետյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին այս պաշտոնն իրեն վստահելու համար՝ խոստանալով ծառայել հանուն հայրենիքի: