Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխմարզպետն այցելել է դարակերտցի 100-ամյա Հզնա Սարգսյանին

25.11.2021

Արարատի մարզպետարանի աշխատակիցները՝ փոխմարզպետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ այցելել են մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Հզնա Սարգսյանին, ով վերջերս է տոնել իր ծննդյան 100-ամյակը:

Փոխմարզպետը մարզպետ Ռազմիկ Թևոնյանի անունից շնորհավորել է տիկին Հզնային, մաղթել քաջառողջություն, բարեկեցիկ կյանք՝ նրան փոխանցելով դրամական աջակցություն:

Հզնա Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնել մարզպետին և մարզպետարանի աշխատակիցներին ուշադրության համար: Նրա մաղթանքը մեկն է՝ երկիրը խաղաղ ապրի, հայրենիքի պաշտպաններն էլ ողջ ու առողջ վերադառնան իրենց ընտանիքներ:

Հզնա տատը սասունցի է, որտեղից գաղթել են Թալին, այնտեղից էլ Արարատի մարզ: Ունի հինգ որդի, տասնյակից ավել թոռներ ու ծոռներ, իսկ երկարակեցության գաղտնիքը մեկն է՝ շատ ու շատ աշխատելը, երբեք չտրտնջալն ու շրջապատին պիտանի լինելը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20