Նորություններ
Արարատի մարզում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը
21.12.2021
ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի տարածքային ստորաբաժանումում Պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ ներկա է գտնվել Արարատի մարզից պարտադիր ժամկետային ծառայության մեկնողների ճանապարհման արարողությանը:
Ծառայության մեկնող տղաներին մաղթելով բարի ծառայություն՝ մարզպետն ասել է. «Ձեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իրենից է կախված հայրենիքի պաշտպանությունը: Հայ զինվոր լինելը բարձր կոչում է, վստահ եղեք՝ ձեր թիկունքն ամուր է: Թող խաղաղություն լինի մեր երկրում, ծառայեք անփորձանք, առողջ վերադարձեք ձեր օջախներ»:
Զորակոչիկներին անփորձանք ծառայություն են մաղթել նաև Արարատի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հովսեփյանն ու քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը:
Արարողության ժամանակ մարզպետը նաև զոհված զինծառայողների հարազատներին է հանձնել Արցախի նախագահի կողմից տրված մեդալները:
Մարզից մի շարք զինծառայողներ նույնպես պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով: