Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Արարատի համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը

24.12.2021

Այսօր տեղի ունեցավ Արարատ համայնքի նորընտիր ղեկավար Ասլան Ավետիսյանի երդման և պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, համայնքի բնակիչներ:

Ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը՝ Ասլան Ավետիսյանը երդվեց՝
պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորանքները համայնքի նորընտիր ղեկավարին ուղղեց Արթուր Մկրտչյանը՝ վերջինիս մաղթելով հաջողություններ:

«Պետք է լինենք համախմբված, փոխհամագործակցության արդյունքում՝ պետություն-համայնք բանաձևմամբ, կարող ենք կառուցել ավելի հզոր, ավելի զարգացած համայնք»,- իր խոսքում ասաց մարզպետարանի գլխավոր քարտուղարը:

Ասլան Ավետիսյանին շնորհավորեցին նաև ավագանու անդամները՝ խոստանալով մեկտեղել ուժերը հանուն համայնքի զարգացման և բնակիչների կյանքի բարելավման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34