Տպել
Նորություններ
Շահումյանի արվեստի դպրոցի ուսուցչուհին պարգևատրվել է մարզպետի կողմից
28.12.2021

Արարատի մարզի Շահումյան համայնքի արվեստի դպրոցի ուսուցչուհի Արմենուհի Բոչոլյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի կողմից պարգևատրվել է միջազգային մրցույթ-փառատոններում գրանցած հաղթանակների համար:
Մարզպետի կողմից պատվոգիրը ուսուցչուհուն է հանձնել մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Քանոնահարուհին մրցույթների է մասնակցել Իտալիայում, Ուկրաինայում, Իսպանիայում՝ արժանանալով 1-ին կարգի մրցանակների: