Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գնել Սանոսյանը ներկայացրել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին

07.01.2022

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը  Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին:

Նախարարը շնորհավորել է Գ. Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս լավ ծանոթ է մարզին, համայնքին և դա մեծապես կօգնի աշխատանքները բնականոն կազմակերպելու համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Վեդի համայնքի նախկին պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանին՝ մինչ այս համայնքի կառավարումը պատշաճ իրականացնելու համար:

Գարիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն այս բարդ ժամանակահատվածում Վեդի խոշորացված համայնքի ղեկավարումն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ մինչև առաջիկա նոր ընտրությունները համայնքը կղեկավարվի բարձր մակարդակով: Գ. Սարգսյանը նշել է, որ դժվարություններով հանդերձ, շատ լավ պատկերացնում է իր անելիքները և կանի առավելագույնը, որպեսզի համայնքի բնականոն աշխատաքները չխաթարվեն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34