Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

28.01.2022

     Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առիթով։

Հայոց բանակը հայ զինվորն է, սպաները, հրամանատարները, գեներալները, զինվորական կանայք, ազատամարտիկները, ովքեր անքուն բազմաթիվ գիշերներ են անցկացնում խրամատում՝ զենքը ձեռքին, ովքեր այսօր էլ իրենց կյանքը չեն խնայի՝ հանուն մեզ, հանուն մեր հայրենիքի։

Մենք մեր հերոս տղաների առաջ ավելի հզոր Հայաստան, ավելի ուժեղ բանակ կառուցելու պարտք ունենք։

Տեղին է մեջբերել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետևյալ միտքն ու առաջնորդվել դրանով. «Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, հաճելի հոգս է։

Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային»։

Խոնարհումս պատերազմի դաշտում ընկած բոլոր հերոսների առաջ։ Ուժ ու կորով եմ մաղթում մեր զինվորներին, սպաներին ու գեներալներին, շուտափույթ ապաքինում՝ բոլոր վիրավորներին։ Բոլորիդ հետ միասին աղոթում և անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր եղբայրների վերադարձին։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ կարևոր տոնի կապակցությամբ։ Համոզված եմ՝ մեր բանակն այսուհետ միայն հաղթանակներ է տոնելու։

Փա՛ռք Հայ ժողովրդին
Փա՛ռք Հայոց բանակին
Փա՛ռք մեր զինվորներին
Փա’ռք մեր ազատամարտիկներին
Փա՛ռք մեր ընկած եղբայրներին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55