Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների հետ

07.02.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

Քննարկվել են 2021-2022 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առանձնահատկությունները, դպրոցական սննդի մատակարարմանը, կրթօջախներում հակահամաճարակային կանոնների պահպանմանն ու առկա այլ խնդիրներին առնչվող հարցեր:

«Հնուց ժառանգված խնդիրներ կան, որոնց մի մասին վերջին տարիներին լուծում է տրվել, բայց դեռ առկա բացեր ունենք, որոնք մեր ուշադրության կենտրոնում են, և ըստ առաջնահերության, կփորձենք դրանց լուծում տալ: Այցելելու եմ դպրոցներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանք Կառավարությանը ներկայացնելու համար», - իր խոսքում ասել է մարզպետ Թևոնյանը:

Մարզի ղեկավարը շեշտել է դպրոց-մարզպետարան ամենօրյա փոխհամաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը. «Իմ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների աջակցությունը շարունակելու եք ստանալ բարձր մակարդակով: Փոխհամաձայնեցված աշխատանք պետք է տանենք, առկա խնդիրները անմիջապես վեր հանենք և լուծում տանք»:

Ինչպես հայտնի է, Կառավարությունը նպատակ ունի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը բաձրացնել: Անդրադառնալով օրենքի նոր նախագծին՝ Սեդրակ Թևոնյանը կոչ է արել ուսուցիչներին ակտիվացնել այս գործընթացը, անցնել ատեստավորում, որի շնորհիվ հնարավոր կլինի աշխատավարձերի բարձրացում:

«Ուսուցիչը պետք է ամեն օր ինքնակրթվի ու դա փոխանցի աշակերտներին: Ուժեղ պետության հիմքը նաև դպրոցն է, կրթված սերունդը», - ասել է մարզպետը:

Հանդիպման վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55