Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը գրքեր է նվիրել աշակերտներին

18.02.2022

Գիրք նվիրելու օրվա առիթով Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հյուրընկալել է Շահումյան բնակավայրի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարիամ Բաբայանին և դպրոցի աշակերտներին, նրանց նվիրել «Ոչ մի շաբաթ առանց Թումանյան» գիրքը, որտեղ զետեղված են հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նրա կյանքից դրվագներ: Դպրոցի տնօրենին էլ մարզպետը նվիրել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Քանի սիրտս բաբախում է» գիրքը:

Երեխաները նույնպես դատարկաձեռն չէին եկել: Նրանք մարզպետին են նվիրել Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունների ժողովածուն:

Սեդրակ Թևոնյանը, շնորհավորելով հրաշալի այս տոնի կապակցությամբ, ասել է. «Գիրքը, թերևս, կյանքի ամենակարևոր ու լուսավոր նվերն է: Շատ կարդացեք, սովորեք, պաշարեք գիտելիքներ, որոնք ձեզ կծառայեն ամբողջ կյանքի ընթացքում»:

Նշենք, որ տոնը Հայաստանում նշվում է փետրվարի 19-ին: Օրը պատահական չէ ընտրված, 1869 թ-ի փետրվարի 19-ին ծնվել է հայ մեծանուն գրող, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34