Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիշատակի միջոցառում՝ Նոր Ուղու դպրոցում

23.02.2022

Արարատի մարզի Վեդի համանքի Նոր Ուղու միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Հավերժական ծաղիկներ» անունը կրող հիշատակի միջոցառում, որը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտներ Սամվել Գևորգյանի, Նարեկ Խաչատրյանի, Յուրա Գաբրիելյանի, Մնացական Խաչատրյանի, Արթուր Սահակյանի և Կարեն Հունանյանի հիշատակին։

Հերոսացած տղաներին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, զոհված հերոսների հարազատներ, ընկերներ և այլոք:

Միջոցառմանը երեք դասասենյակներ անվանակոչվել են Սամվել Ղազարյանի (շախմատի դասասենյակ), Նարեկ Խաչատրյանի (համակարգչային դասասենյակ) և Յուրա Գաբրիելյանի անուններով: Նշենք, որ Արթուր Սահակյանի ու Մնացական Խաչատրյանի անուններով դասասենյակներ դպրոցնում բացվել էին ավելի վաղ:

Հերոսների անունները կրող սենյակները վերանորոգվել են դպրոցի և «Վեդի Ալկո» ընկերության անմիջական ջանքերով:

Հուշ-ցերեկույթին դպրոցի երեխաները կատարել են ռազմահայրենասիրական երգեր՝ նվիրված պատերազմում զոհված բոլոր տղաներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34