Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռազմական կրթության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելուն ուղղված խորհրդակցություն

28.02.2022

Արարատի մարզում մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու խնդիրների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Ս. Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մ․Բադալյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Ա․Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետ Մ. Բազիկյանը, ՀՀ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ս. Ռուստամյանը, ՀՀ ՊՆԶ և ԶՀԾ Արարատի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հովսեփյանը, փոխմարզպետներ, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ և զինղեկներ:

Հանդիպում-քննարկմանը ներկայացվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների ուսումնական գործընթացը և հետագա սպայի դերն ու նշանակությունը, Արարատի մարզի առանձնահատկությունները հետագայում հնարավոր գործողությունների ժամանակ, ինչպես նաև ռազմագիտական հաստատություններ ընդունվող թեկնածուների հարցը որպես ՀՀ-ում գերխնդիր:

Ելույթի իր խոսքում, կարևորելով ռազմահայրենասիրական դաստիարակությունը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը նշել է. «Դպրոցից հայը պետք է գիտակցի բանակի դերն ու առաքելությունը, պատկերացում կազմի հայոց բանակի անցած մարտական ուղու, ժամանակակից ձեռքբերումների, զինվածության, մարտական պատրաստության մասին: Պետք է ուժեղանանք, կրթվենք: Այստեղ առավել քան կարևոր է զինվորական ճիշտ կրթությունը, իսկ զինված ուժերը միայն ռազմաճակատում չեն դրսևորվում, այլև հաղթում են բանակն ամրացնելով»:

Ներկայացված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, հարց ու պատասխան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34