Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնոհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2022

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ։

Դուք այս աշխարհը լցնում եք ներդաշնակությամբ, քնքշությամբ ու սիրով։ Իսկ ամենաուժեղ, ամենամաքուր, ամենաանշահախնդիր զգացումը մայրական անվերապահ սերն է։ Դուք անմնացորդ նվիրվում եք ձեր ընտանիքներին ու երեխաներին, ամենայն ուշադրությամբ զբաղվում նրանց դաստիարակությամբ։ Հպարտացեք և ուրախացեք նրանց հաջողություններով:


Աներևակայելի ներուժ ունեցող մարդիկ են կանայք։ Դուք նույնքան հաջողակ եք նաև ձեր աշխատանքում, դժվար է պատկերացնել մեր երկրի զարգացումն առանց ձեր դերակատարության։

Պետության և մեր ընտանիքների համար այս կարևոր օրերին ամուր եղեք և շարունակեք ամրացնել մեր ազգի ապագայի հիմքերը:

Մեր ամենասիրելիներ, ձեզ անսահման երջանկություն եմ մաղթում, ապրեք խաղաղ, թող ձեր աչքերն այլևս երբեք թաց չլինեն։ Առողջություն և ամենայն բարիք ձեզ ու ձեր ընտանիքներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20