Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը

21.03.2022

Չարենցավանում տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի Գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը:

Արարատի մարզը ներկայացնող Նարեկ Գրիգորյանը զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը՝ արժանանալով 600.000 դրամ ֆինանսական մրցանակի։

Մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Մրցաշարի եղրափակիչ փուլին մասնակցել է նաև Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը: 

Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ. «Ցանկանում եմ շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին, հաղթողներին, մրցանակի արժանացածներին: Ուզում եմ ուրախությունս արտահայտել, որ գաղափարը, որի մասին մենք խոսում էինք ամիսներ առաջ, հիմա տեսնում ենք իրագործված»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:37:46