Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմին

29.03.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն ու Արարատի մարզպետարանի Կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը:

Մարզպետը Թատրոնի միջազգային օրվա առիթով թատերական գործում ներդրած ավանդի համար պարգևատրել է թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանին, դերասանուհի Եվա Զաքարյանին, ռեժիսոր Արմեն Մարգարյանին, գլխավոր ադմինիստրատոր Հերմինե Սարգսյանին:

Մարզպետը, համայնքապետը թատրոնի աշխատակիցների հետ քննարկել են թատրոնում առկա խնդիրները, մարզում մշակութային կյանքն առավել ակտիվացնելուն ուղղված հարցեր:

Թատրոնի ղեկավար Կամո Նաղդալյանը նշել է, որ առաջիկայում համայնքներում, ինչպես նաև այլ մարզերում ներկայացումներով հանդես գալու ծրագրեր ունեն:

Մարզպետն ու համայնքի ղեկավարը խոստացել են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել թատրոնի գործունեությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20