Նորություններ
Հանդիպում-քննարկում
29.03.2022
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանի, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի, մարզպետարանի աշխատակիցների, համայնքների ղեկավարների տեղակալների մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպվող աշխատանքները, մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը, տնային տնտեսությունների հաշվառման գրքերի էլեկտրոնային շտեմարանի լրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մինչև 50 միկրոն պոլիէթիլենային տոպրակների արգելքի նկատմամբ ՏԻՄ-երի կողմից իրականացվող վերահսկողությունը, մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը, համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու կարգը, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու կարգը, ինչպես նաև համայնքներում վարչական ծառայությունների մատուցման, տեղական ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման վերաբերյալ հարցեր: