Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերով Մասիսում հիմնանորոգվում և կառուցվում են մանկապարտեզներ

30.03.2022

ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով Մասիս քաղաքում հիմնանորոգվում և կառուցվում են մանկապարտեզներ:

Ծրագրերից մեկով հիմնանորոգվում է քաղաքի թիվ 1 մանկապարտեզը, որը գտնվում էր վթարային վիճակում: Մանկապարտեզի վերաբացումից հետո այստեղ կգործի 8 խումբ՝ նախկին 3-ի փոխարեն, ավելի շատ երեխաներ կհաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություն, կավելանան աշխատատեղեր:

Բարեկարգ և գեղեցիկ նախակրթական հաստատություն ունենալու համար ծախսվում է 145917,47 դրամ՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ:

Ի դեպ, Կառավարության աջակցությամբ քաղաքի մյուս՝ անմխիթար վիճակում գտնվող թիվ 3 մականապարտեզի փոխարեն կառուցվում է թեթև կոնստրուկցիաներով նոր նախակրթարան:

Մանկապարտեզի շենքը գնահատվել էր 3-4-րդ կարգի վթարային: Մինչև 2018 թվականը գործել է 8 խմբով՝ 220 երեխայով, սակայն, ելնելով շենքային վատ վիճակից, 2 խումբը տեղափոխվել էր այլ մանկապարտեզ:

Ծրագրի իրականացմամբ շուրջ 120 երեխա չի զրկվի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից և շուրջ 25 աշխատակից կշարունակի իր աշխատանքը: Մանկապարտեզը շահագործման կհանձնվի օգոստոսին:

Այս ծրագրի ընդհանուր արժեքը 276508,06 դրամ է՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31