Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

31.03.2022

 ՀՀ կառավարությունը մշակել է գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության մի շարք ծրագրեր, որոնք են՝

  1.  «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր
  2. «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիր
  3. «Փոքր և մեջին «խելացի» անասաշենքերի կառուման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիր
  4. «ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագիր
  5. «ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության պետական աջակցության» ծրագիր
  6. «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցման» ծրագիր
  7. «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար աջակցության» ծրագիր
  8. «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության» ծրագիր
  9. « ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագիր
  10. «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման» ծրագիր
  11. «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագիր
  12. «ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական» ծրագիր
  13. «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր»

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին փոխհատուցման բաղադրիչով դիմելու համար կարող եք դիմումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար գյուղատնտեսական կոոպերատիվները առաջին հերթին պետք է նախարարություն ներկայացնեն համապատասխան դիմումներ, որոնք անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին կարող են ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18