Նորություններ
Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ասորական Նոր տարվա կապակցությամբ
01.04.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատի մարզի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մենք միասին դիմագրավել ենք բազմաթիվ փորձություններ, և ես վստահ եմ՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունը տարիների ընթացքում ավելի ու ավելի է ամրանալու։
Սիրելի’ ասորիներ, մաղթում եմ, որ գալիք տարին ձեզ համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի, թող նոր տարին երջանկություն ու շենություն բերի ձեր ընտանիքներին։
Շնորհավոր Հաբ-Նիսանի և ամենայն բարիք ձեզ»։