Նորություններ
Մարզպետն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել են Արտաշատի մարզադաշտ
07.04.2022
ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանն այցելել են Արտաշատ քաղաքի մարզադաշտ՝ ծանոթանալու վազքուղու կառուցման աշխատանքներին:
Վազքուղու կառուցման հիմնային՝ ջրահեռացման, բետոնապատման ու չափագրման աշխատանքներն արդեն ավարտված են: Հավանական է՝ աշխատանքները կավարտվեն մայիսին։
Հայաստան է ժամանել սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչը՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են որակական չափանիշներին:
Կարեն Գիլոյանի հավաստմամբ՝ այս փուլի բոլոր աշխատանքները գրեթե ավարտված են, իսկ մոտ 10-15 օր հետո ռետինե ծածկն ու անհրաժեշտ տեխնիկական միջոցները Հայաստանում կլինեն:
Հիշեցնենք՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով տրամադրվել էր շուրջ 71 մլն դրամ:
Միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ինչպես մարզային և հանրապետական, այնպես էլ միջազգային մրցումներ:
Աղբյուրը՝ ԿԳՄՍՆ