Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ջրահովիտի դպրոցի ուսուցչուհին պարգևատրվել է մարզպետի կողմից

08.04.2022

Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն այցելել է Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրի Վլ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց և մարզպետ Սեդրակ Թևոնյանի կողմից դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Նալբանդյանին պարգևատրել մանկավարժական բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:

68-ամյա Ռուզաննա Նալբանդյանը 45 տարի մանկավարժական գործունեություն է ծավալում Ջրահովիտի դպրոցում, Երևանից ամեն օր հասնում մարզ և, ինչպես աշակերտներն են վկայում, սիրելի ուսուցչուհին ամեն օր առաջինն է բացում կրթօջախի դուռը:

«Մանկավարժի առաքելությունն անգնահատելի է, և չկա որևէ պարգև, որն արժանի է Ձեր գործունեությանը: Ձեր ամենամեծ պարգևն աշակերտներն են, որոնց Դուք կրթում եք և դաստիարակում», - իր խոսքում ասել է Վլադիմիր Խաչատրյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23