Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվում են Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան ճանապարհի հատվածները

12.04.2022

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում են Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգավան-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+200-կմ 26+400 և կմ30+000-կմ33+500 հատվածները։

Ճանապարհը հիմնանորոգվում է 5.2կմ և 3.5 կմ երկարությամբ երկու հատվածներով։

3.5 կմ-ը սկսվում է Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրից, վերջանում է Ոսկետափում։ 5.2 կմ-ը սկսվում է Արտաշատից և շարունակվում է մինչև Տափերական բնակավայր։

Այժմ իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են մայթերը։

Նախատեսված է ամբողջությամբ վերականգնել ճանապարհային պատվածքը, կկառուցվեն իջատեղերը, կնորոգվեն կամուրջներ։ Կկատարվեն ճանապարհի կահավորման, ինչպես նաև այլ աշխատանքներ։

Աղբյուրը` Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31