Նորություններ
Փոփոխություններ գյուղատնտեսական հումքի մթերումների ծրագրում
15.04.2022
Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերը կսուբսիդավորվեն 10 տոկոսային կետով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողների համար՝ մինչև 14 տոկոսային կետով
Մթերման վարկերի ներգրավման համար ապահովման միջոցի չբավարարելու դեպքում 2022 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավել քան 2021 թ․ արտահանված արտադրանքի արժեքը։
2022 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։
Խաղողի մթերում իրականացնողների համար վարկի չափը կհաշվարկվի մինչև հուլիսի 1-ը կնքված պայմանագրերի չափով, իսկ պտուղբանջարեղենի մթերումների նպատակով՝ մինչև հունիսի 1-ը կնքված պայմանագրերի չափով։
2020 թ տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները, իսկ 2021 թ․ տրամադրված վարկերի մայր գումարի և արտոնյալ ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս։