Նորություններ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով
16.04.2022

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով:
Դուք այնտեղ եք, որտեղ քաղաքացին ձեր օգնության կարիքն ունի, եթե անգամ վտանգում եք ձեր սեփական կյանքը: Հանրությունը, քաղաքացին պետք է վստահի ոստիկանին, իսկ այդպիսի իրավիճակ ունենալու համար պետության բարեփոխումները վերջին տարիներին բավականին նկատելի են:
Ես վստահ եմ, որ դուք ձեր մասնագիտական կարողությունները, ուժերը կներդնեք հանուն մեր երկրի կայունության ու բարօրության, հանուն մեր քաղաքացիների անվտանգության:
Շնորհակալություն կատարած աշխատանքի համար:
Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, արժանապատիվ և անփորձանք ծառայություն: