Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանը պաշտոնապես ստանձնել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը

16.04.2022

Հանդիսավոր արարողությամբ այսօր Գարիկ Սարգսյանը ստանձնել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը:

Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ և պատվավոր այլ հյուրեր:
Ստանձնելով համայնքի ղեկավարի լիազորությունները՝ Գարիկ Սարգսյանը երդվել է պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն ժողովրդի, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։

Ելույթի իր խոսքում, շնորհավորելով Գարիկ Սարգսյանին ընտրություններում տարած հաղթանակի և Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Արարատի մարզպետն ասել է․ «Դուք մեծ պատասխանատվություն եք վերցրել Ձեր ուսերին, բայց ուզում եմ, որ վստահ լինեք՝ Դուք թիմ ունեք, ովքեր պետությանը, սեփական ժողովրդին սիրել և հարգել գիտեն։ Վեդի խոշորացված համայնքն ի դեմս Ձեզ՝ զարգանալու է։ Ես վստահ եմ, որ 5 տարի անց էլ վեդեցիները, տեսնելով Ձեր կատարած մեծածավալ աշխատանքը, իրենց ձայնը կրկին վստահելու են Ձեզ»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20