Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը եզդիական համայնքի Նոր տարվա առթիվ

20.04.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Տարիների ընթացքում հայ-եզդիական հարաբերություններն առավել ամրապնդվել են, միասին պատմական դժվարին օրեր ենք հաղթահարել, մեր ուրախությունն ու վիշտն ընդհանուր է, և ես ուզում եմ վստահ լինեք` Հայաստանում եզդիների խնդիրները միշտ ուշադրության կենտրոնում են:

Սիրելի եզդիներ, թող Նոր տարին ձեզ համար լինի առատության և առողջության տարի։ Մաղթում եմ սեր, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք։

Շնորհավոր Չարշամա սարե սալե»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23