Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շարունակվում են Արարատ քաղաքի զբոսայգու վերակառուցման աշխատանքները

21.04.2022

Արարատ քաղաքում շարունակվում են Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող զբոսայգու վերակառուցման աշխատանքները:

Ծրագրի արդյունքում սալիկապատվում և կանաչապատվում է այգու ամբողջ տարածքը, վերանորոգվում է շատրվանն ու ամֆիթատրոնը, անցկացվում է ոռոգման ցանց և լուսավորության համակարգ, փոխվում են նստարանները:

Անկախացումից ի վեր զբոսայգին այսքան մեծ ծավալներով չէր վերանորոգվել: Այգու բարեկարգման ընդհանուր արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է, որից 70%-ը հատկացվել է քաղաքային բյուջեից, 30%-ը` պետական:

Շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել աշնանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45