Նորություններ
Արարատի մարզում անցկացվում է օլիմպիադա` նվիրված Խաչատուր Աբովյանին
26.04.2022
Արարատի մարզպետարանի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համագործակցությամբ մարզում անցկացվում է «Մեծ լուսավորիչը» խորագրով մարզային օլիմպիադա՝ նվիրված ականավոր գրող Խաչատուր Աբովյանի կյանքին, գրական գործունեությանը:
Օլիմպիադային, որն անցկացվում է երեք փուլով` միջդպրոցական, մարզային և եզրափակիչ, մասնակցում է մարզի 66 դպրոցներից 330 աշակերտ: Դպրոցներից 14-ն անցել են մարզային փուլ, որը տեղի կունենա ապրիլի 29-ին Աբովյան վարչական շրջանի միջնակարգ դպրոցում:
Արտաշատ համայնքի Մասիսի միջնակարգ դպրոցում անցկացված օլիմպիադայի հերթական փուլին հետևել են Արարատի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակից Մանուշ Ռուշանյանն ու թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը:
Վերջիններս ողջունել են բավականին մեծ ծավալով անցկացվող կրթական միջոցառումը և հույս հայտնել, որ սա մարզպետարանի և թանգարանի միջև համագործակցության միայն սկիզբն է, նմանօրինակ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն՝ ի նպաստ երեխաների կրթության և զարգացման։
Նշենք, որ օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացվելու է Աբովյանի տուն-թանգարանում: