Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշ–ցերեկույթ՝ Գեղանիստի միջնակարգ դպրոցում

29.04.2022

Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստի միջնակարգ դպրոցում անցկացվել է ցերեկույթ՝ նվիրված դպրոցի նախկին սան, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սարգիս Հակոպյանի ծննդյան 21-րդ տարելիցին:

Հուշ–ցերեկույթին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն ու մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը։

Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում հերոսների հիշատակին տեղադրված խաչքարի դիմաց, ապա մասնակցել հուշ-ցերեկույթին, որի ընթացքում գրական-երաժշտական ծրագրով են հանդես եկել դպրոցի աշակերտները:

Հնչել են հիշատակի և երախտագիտության խոսքեր, ներկայացվել են դրվագներ հերոսացած Սարգսի կյանքից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45