Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզխորհրդի 2022 թվականի առաջին նիստը

29.04.2022

Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներն ու ՋՕԸ-երի ղեկավարները։

Ողջունելով ներկաներին՝ մարզպետը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքը լինելու է առաջընթացը։

Հարակից զեկույցներով հանդես են եկել ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Հովհաննես Ուրֆալյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն ու Քաղաքաշինության վարչության պետ Յուրի Մարտիրոսյանը։

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանի ներկայացմամբ՝ 2021 թվականին մարզում իրականացվել են 73 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից մի քանիսը տեղափոխվել են այս տարի և դեռևս ընթացքի մեջ են։ 2022 թվականին էլ մարզի 5 համայնքներից սուբվենցիա ստանալու համար Կառավարությանն է ներկայացվել 37 ծրագրային հայտ, որոնց նախնական արժեքը 13,6 միլիարդ դրամ է։

Սեդրակ Թևոնյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարական աշխատանքները և ամենայն խստությամբ հետևել, որպեսզի ամեն ինչ իրականացվի շինարարական նորմերին համապատասխան։

Անդրադարձ է կատարվել նաև պարարտանյութերի ներկրմանը, գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերին և ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը, վարձավճարների գանձմանը, խոշորացումից հետո համայնքային ծառայության պաշտոնների համալրմանը, պետպատվերների շրջանակներում տրվող ուղեգրերին և բազմաթիվ այլ խնդիրներին առնչվող հարցերի:

Այս համատեքստում մարզի ղեկավարը հորդորել է աշխատել համակարգված՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35