Նորություններ
Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առիթով
01.05.2022

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
Մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա պատասխանատու աշխատանքը, անկախ սոցիալական դրությունից, անհրաժեշտ է պետության կայացման համար։
Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին։
Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող և տաղանդավոր ժողովուրդ։ Հիշեք, աշխատանքն ու ստեղծագործ մարդը միշտ և ամենուր արժանանում են մեծագույն հարգանքի։
Սիրելի’ ժողովուրդ,
Մաղթում եմ խաղաղ ու ստեղծարար աշխատանք` հանուն մեր երկրի հետագա զարգացման ու բարօրության։ Վստահ եմ՝ մեր միասնականության և աշխատասիրության շնորհիվ կառուցելու ենք մեր ավելի հզոր Հայաստանը»։