Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերքում

04.05.2022

 Լրատվամիջոցներից մեկով տարածված տեսանյութը, որտեղ ասվում է, թե իբր «Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ–Նովայի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝ այդպիսով միանալով ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին», ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Տեսանյութը նկարահանվել է այն պահին, երբ երեխաների մի մասը դասապրոցեսի ավարտից հետո՝ 15։00–ի սահմաններում, տուն գնալիս է եղել, մյուս մասն էլ՝ բնակավայրում տեղադրված հուշաքարի մոտ անցկացվող միջոցառմանը մասնակցելու։

Լրատվամիջոցներին և քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այդ ամենի մեջ անչափահասներին ներգրավելուց։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:51:35