Տպել
Նորություններ
Մարզպետը ՌԴ սահմանապահ զորամասում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառմանը
08.05.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի, ուժային կառույցների մարզային ղեկավարների հետ ՌԴ ՊՆ Արտաշատի սահմանապահ զորամասում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառմանը։
Տեղի է ունեցել տոնական համերգ, որից հետո մարզպետ Թևոնյանն ու մյուս ներկաները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած սահմանապահներին նվիրված հուշակոթողի առաջ: